Անգլիական «Քրիսթալ Փելասի» հարձակվող Վիլֆրիդ Զահան անչափ զայրացած է և ցանկանում է լքել ակումբը, տեղեկացնում է Sky Sports-ը:
27-ամյա հարձակվողը դժգոհ է, որ անցած ամռանը ակումբը արգելել էր նրան տեղափոխվել այլ թիմ:
Հաղորդվում է, որ Զահայի և «Քրիսթալ Փելասի» ղեկավարության միջև բավական լարված հարաբերություններ են ստեղծվել:
Նախկինում նշվում էր, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են `«Չելսին», «Բավարիան» և «Մանչեսթեր Յունայթեդը»: «Քրիսթալ Փելասի» հետ կնքած պայմանագիրը ավարտվում է 2023 թվականին:
ԱՊԼ-ի այս մրցաշրջանում Զահան անցկացրել է 29 հանդիպում և դարձել`3 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ: