Սաուդյան Արաբիայի առաջնության 14-րդ տուրի խաղում «Ալ Նասրը» սեփական հարկի տակ հաղթեց «Ալ Ահդուդին»՝ 3-0։
Տանտերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն, ում համար գոլերը 14-րդն ու 15-րդն էին առաջնության այս մրցաշրջանում։
«Ալ Նասրը» վաստակեց 34 միավոր և մոտեցավ մրցաշարային աղյուսակի առաջատար «Ալ Հիլալին» (35 միավոր և մեկ հանդիպում պակաս է անցկացրել):
Դեկտեմբերի 1-ին թիմերը միմյանց հետ կխաղան 15-րդ տուրում։