«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի բժշկական գծով փոխտնօրեն Միխայիլ Վարդապետովը խոսել է կորոնավիրուսի վտանգի ու այն կանխարգելիչ գործողությունների մասին, որոնք անհրաժեշտ է իրականացնել: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
«Իրավիճակը բավական լուրջ է: Ամբողջ մարդկությունը այժմ կանգնած է այս խնդրի առաջ: Այդուհանդերձ, ես խորհուրդ եմ տալիս հանգիստ վերաբերվել վիրուսի հետ կապված լուրերին, քանի որ այն նույնքան վտանգավոր չէ, որքան ՝ ժանտախտը, խոլերան կամ օսպան:
Կարծում եմ, որ մոտ ժամանակներում մենք կհաղթահարենք այս վիրուսը: Հավելյալ խուճապի մատնվելու կարիք չկա:
Ակումբում մենք հատուկ հրահանգ ենք թողարկել: Դա կանխարգելիչ գործողությունների ալգորիթմ է, որը մեզնից յուրաքանչյուրը պետք է կիրառի:
Պետք է քիչ հայտնվել մարդաշատ վայրերում, հաճախ օդափոխել սենյակը և լվանալ ձեռքերը:
Ձեռքերով չհպվել ՝ աչքերին, քթին և բերանին: Հարկավոր է զերծ մնալ գրկախառնություններից և համբուրվելուց:
Անվտանգ է համարվում միմյանցից 1 մետր հեռավորության վրա գտնվելը:
Առաջին նախանշանների դեպքում անհրաժեշտ է առանց ժամանակ կորցնելու դիմել բժշկի:
Չինաստանում էպիդեմիան նվազում է ապրում: Կարծում եմ ՝ Հայաստանում ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց կորոնավիրուսը հետ կնահանջի, քանի որ այն ավելի ցուրտ եղանակ է սիրում»,- ասել է Վարդապետովը:
Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերը հետաձգվել են: