«Արարատ-Արմենիան» դուրս է եկել Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ՝ 1/8 եզրափակչում պայքարից դուրս թողնելով «Գանձասարին»:
Առաջին կեսում գոլեր չգրանցվեցին։
Երևանյան թիմը հաղթական գոլը խփեց խաղի հիմնական ժամանակի ավարտից 5 րոպե առաջ․ աչքի ընկավ Ալեմաոն։
«Արարատ-Արմենիայի» մրցակիցը քառորդ եզրափակչում հայտնի կդառնա վիճակահանությունից հետո: