Երևանի «Փյունիկը» դուրս է եկել Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ՝ 1/8 եզրափակչում պայքարից դուրս թողնելով Երևանի «Արարատին»: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով, իսկ լրացուցիչ ժամանակում Եղիշե Մելիքյանի թիմը 3-1 հաշվով կամային հաղթանակ տարավ:
Հանդիպման հաշիվը խաղի 24-րդ րոպեին բացել է «Արարատի» ֆուտբոլիստ Այմեն Մահմուդը: 44-րդ րոպեին «Փյունիկի» կազմում 11-մետրանոցով հաշիվը հավասարեցրել է Էդգար Մալաքյանը:
Լրացուցիչ ժամանակի 2-րդ րոպեին սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղաց «Արարատի» ֆուտբոլիստ Ալասան Ֆայեն, իսկ նշանակված 11-մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց «Փյունիկի» ֆուտբոլիստ Հովհաննես Հարությունյանը: 105-րդ րոպեին էլ Սեմ Հենդրիքսը ձևակերպել է հանդիպման վերջնահաշիվը:
«Փյունիկի» մրցակիցը քառորդ եզրափակչում հայտնի կդառնա վիճակահանությունից հետո: