Սիրողական լիգայում հանդես եկող «Կիլիկիա» ՖԱ-ն ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի մեկ հանդիպումից բաղկացած դիմակայությունում կարողացել է նվաճել հաջորդ փուլի ուղեգիր՝ 2:1 հաշվով պարտության մատնելով Առաջին խումբը ներկայացնող «Միկա»-ին։
Հյուրերի կազմում դուբլի հեղինակ է դարձել Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը:
Այդ կերպ «Կիլիկիա» ՖԱ-ն դարձել է առաջին սիրողական ակումբը, որը նվաճել է Հայաստանի գավաթի քառորդ եզրափակչի ուղեգիր։
«Միկա» — «Կիլիկիա»՝ 1:2 (1:2)
Երևան, ՄԶՀՀԿ մարզադաշտ
Մրցավար՝ Աշոտ Հարությունյան
Գոլերը՝ Անդրանիկ Կարապետյան, 14 (Միկա), Ալեքսանդր Կարապետյան, 3, 41 (Կիլիկիա)