«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին Իսպանիայի հավաքական չի հրավիրվի մինչև 2025 թվականի մարտը, երբ ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում կայանալիք աշխարհի 2026թ. առաջնության համար կսկսվի եվրոպական ընտրական փուլը:
Այս մասին հայտնում է AS-ը։
Աղբյուրի համաձայն՝ Իսպանիայի արքայական ֆուտբոլի ֆեդերացիան չի ցանկանում ռիսկի ենթարկել աջ ծնկի խաչաձև կապանների ամբողջական պատռվածք և մենիսկի կողային վնասվածք ստացած ֆուտբոլիստին:
19-ամյա իսպանացին շուտով վիրահատության կենթարկվի։
Այսպիսով, Գավին բաց կթողնի Եվրոպայի 2024 թվականի առաջնության և 2024 թվականի Օլիմպիական խաղերի եզրափակիչ փուլերը:
Այս մրցաշրջանում Գավին անցկացրել է 15 հանդիպում, դարձել 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում կայանալիք աշխարհի առաջնության ընտրական փուլը տեղի կունենա 2025 թվականի մարտից մինչև 2026 թվականի մարտն ընկած ժամանակահատվածում: