Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին մեկնաբանել է Բրազիլիա-Արգենտինա խաղից առաջ տեղի ունեցած անկարգությունները, ինչպես նաև հանդերձարան վերադառնալու թիմի որոշումը:
«Տեսանք, թե ինչպես էին ոստիկանները ծեծում մարդկանցից, իսկ մեր ընտանիքները տրիբունաներում էին։ Նույն դեպքը տեղի ունեցավ Կոպա Լիբերտադորեսի եզրափակիչում։
Խաղացողներին ավելի շատ անհանգստացնում էր այն, ինչ կատարվում է տրիբունաներում, քան մտածում էին խաղի մասին: Մենք դեռ խաղում էինք իրավիճակն ավելի հանգիստ դարձնելու համար»,- խաղից հետո ասել է Մեսսին։
Բրազիլիա — Արգենտինա հանդիպման մեկնարկը հետաձգվել է մարզադաշտում երկրպագուների և ոստիկանների միջև ծեծկռտուքի պատճառով։ Արգենտինայի հավաքականն արդյունքում լքել է խաղադաշտը և վերադարձել տրիբունա: Ավելի ուշ հանդիպումը մեկնարկել է և Արգենտինայի հավաքականը նվազագույն հաշվով հաղթանակ է տարել: