Այսօր՝ նոյեմբերի 22-ին, Արգենտինայի հավաքականը ԱԱ-2026-ի ընտրական խաղում նվազագույն հաշվով հաղթել է Բրազիլիայի հավաքականին։
«Մարականա» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվել է 1։0 հաշվով։
Խաղի միակ գոլը 63-րդ րոպեին խփել է պաշտպան Նիկոլաս Օտամենդին։ Նաև 82-րդ րոպեին ուղիղ կարմիր քարտով խաղադաշտից հեռացվել է բրազիլացի հարձակվող Ժոելինթոնը։
Նշենք նաև՝ հանդիպման մեկնարկը հետաձգվել է մարզադաշտում երկրպագուների և ոստիկանների միջև ծեծկռտուքի պատճառով։ Կոնֆլիկտին միջամտել են անգամ արգենտինացի ֆուտբոլիստները, սակայն դրանից հետո Մեսսին թիմին խաղադաշտից դուրս է բերել խաղադաշտից և հեռացել հանդերձարան:
Վեց խաղից հետո Արգենտինան 15 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին տեղը։ Բրազիլիան վեցերորդ տեղում է (7 միավոր):