Գերմանիայի հավաքականը Վիեննայում կայացած ընկերական խաղում պարտվել է Ավստրիայի հավաքականին։
Հանդիպումն ավարտվել է տանտերերի հաղթանակով՝ 2-0 հաշվով։
Հանդիպման հաշիվը 29-րդ րոպեին բացեց Մարսել Զաբիտցերը։ 73-րդ րոպեին ավստրիացիների առավելությունը կրկնապատկեց Քրիստոֆ Բաումգարտները։
Գերմանացիները երկրորդ խաղակեսի սկզբից խաղում էի 10 հոգով․ 49-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ Լերոյ Սանեն։