Եվրո-2024-ի ընտրական փուլի վերջին տուրի Խորվաթիա-Հայաստան խաղից առաջ՝ հիմնի կատարման ժամանակ, մեր թիմի ֆուտբոլիստներն իրենց բաճկոնները տվեցին խաղադաշտ ուղեկցող երեխաներին։ Նշենք, որ Զագրեբում, որտեղ խաղն ընթանում է, +8 աստիճան է։
Առաջին կեսից հետո մեր թիմը պարտվում է նվազագույն հաշվով։ Տանտերերի կազմում 43-րդ րոպեին աչքի էր ընկել Բուդիմիրը։