Հաջորդ տարի կկայանա Էր Ռիադ 2024 գավաթ մցաշարը, որին կմասնակցեն «Ալ Նասրը», «Ինտեր Մայամին» և «Ալ Հիլալը»: Այդ մասին հայտնում է Dail Maily, տեղեկությունը հաստատում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Մրցաշարը նախատեսված է փետրվարի առաջին շաբաթում։ Հստակ ժամանակացույցը կհայտարարվի ավելի ուշ։ Մրցաշարի կազմակերպիչները Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի թիմերի առաջիկա դիմակայությունն անվանել են «Վերջին պարը»։
38-ամյա պորտուգալացին 2023 թվականի սկզբից հանդես է գալիս «Ալ Նասրում»։ Այս մրցաշրջանում նա թիմի կազմում անցկացրել է 17 հանդիպում, դարձել 16 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։
36-ամյա Մեսսին «Ինտերի» կազմում անցկացրած 14 խաղում դարձել է 11 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Նա MLS-ի թիմ է տեղափոխվել այս ամառ։