Առաջիկա Աշխարհի առաջնության Ասիայի ընտրական փուլի շրջանակում այսօր կայացան մի շարք հանդիպումներ։
B խմբի արտագնա խաղում Ճապոնիայի հավաքականը խոշոր հաշվով հաղթեց Սիրիայի ընտրանուն․ հանդիպումն ավարտվեց 5-0 հաշվով՝ հօգուտ Մորիյասուի սաների։
Առաջին խաղակեսում դուբլ ձևակերպեց Ուեդան («Ֆեյենորդ»), ևս մեկ անգամ աչքի ընկավ Կուբոն («Ռեալ Սոսյեդադ»)․ երեք գոլային փոխանցում կատարեց Ջունյա Իտոն («Ռեյմս»)։ Երկրորդ խաղակեսում հյուրերի առավելությունը մեծացրեց Սուգավարան՝ աչքի ընկնելով Կուբոյի փոխանցումից հետո։ Հանդիպման վերջնական հաշիվը ձևակերպեց Մաո Հոսոյան․ այս խաղում իր 4-րդ գոլային փոխանցումը կատարեց Իտոն։
Տանտերերի կազմում երկրորդ խաղակեսի հենց սկզբում փոխարինման դուրս եկավ սիրիահայ ֆուտբոլիստ Մարդիկ Մարդիկյանը։ Մարդիկյանը 2012 թվականից հանդես է գալիս Սիրիայի հավաքականի կազմում, անցկացրել է ավելի քան 4 տասնյակ հանդիպում և դարձել է 7 գոլի հեղինակ։
Այս խմբի մյուս խաղում Հյուսիսային Կորեայի հավաքականը 6-1 հաշվով հաղթել է Մյանմարի թիմին։ Այս տուրից հետո Ճապոնիան 6 միավորով գլխավորում է խմբի մրցաշարային աղյուսակը, Հյուսիսային Կորեան և Սիրիան ունեն 3-ական միավոր, իսկ Մյանմարը դեռ միավոր չի վաստակել։