Հայտնի է դարձել Ամերիկայի Գավաթ-2024-ի եզրափակիչ հանդիպման անցկացման վայրը, որը կընդունի ԱՄՆ-ը։
Հարավային Ամերիկայի առաջնության վճռորոշ հանդիպումը կկայանա 2024 թվականի հուլիսի 14-ին Ֆլորիդայի Մայամի քաղաքում՝ «Հարդ Ռոք» մարզադաշտում։
Այս մարզադաշտը տեղավորում է ավելի քան 65 հազար հանդիսական և ընդունում է NFL ամերիկյան ֆուտբոլի տեղի թիմի տնային խաղերը:
Ընտրվել է նաև մրցաշարի բացման հանդաիպման վայրը, որը կկայանա հունիսի 20-ին Ատլանտայում՝ Mercedes Benz մարզադաշտում։