Նոյեմբերի 21-ին Խորվաթիայի Պորեչ քաղաքում կայացել է ՈւԵՖԱ Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության ընտրական մրցաշարի Ֆարերյան կղզիներ – Հայաստան հանդիպումը, որում մեր ընտրանին 2:3 հաշվով պարտություն է կրել:
Մեր թիմի կազմում խփած գնդակներով աչքի են ընկել Էդիկ Վարդանյանը և Վյաչեսլավ Աֆյանը, որոնք աչքի են ընկել համապատասխանաբար 40-րդ և 90+1-րդ րոպեներին:
Հիշեցնենք՝ օրեր առաջ Հայաստանի Մ-19 հավաքականը զիջել էր Իսրայելի Մ-19 ընտրանուն նվազագույն հաշվով: