Հայտնի են դարձել Globe Soccer Awards-ի վարկածով տարվա լավագույն դարպասապահի կոչման հավակնորդները։
Այս անվանակարգում հաղթելու հավակնորդներն են Յասին Բունուն (Ալ-Հիլալ), Դիոգո Կոստան (Պորտու), Տիբո Կուրտուան (Ռեալ Մադրիդ), Ջանլուիջի Դոնարուման (ՊՍԺ), Էդերսոն Մորաեսը (Մանչեսթեր Սիթի), Մայք Մենյանը (Միլան), Անդրե Օնանան (Մանչեսթեր Յունայթեդ), Աարոն Ռեմսդեյլը (Արսենալ), Յան Զոմերը (Ինտեր) և Մարկ-Անդրե տեր Շտեգենը (Բարսելոնա):
Հիշեցնենք, որ այս արարողությունը կազմակերպում է Եվրոպական ակումբների և ֆուտբոլային գործակալների ասոցիացիան։
Մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2024 թվականի հունվարին Դուբայում։