Հայտնի են դարձել 2023 թվականի Globe Soccer Awards-ի լավագույն մարզիչ մրցանակի հավակնորդները։
Մրցանակաբաշխությունը տեղի կունենա հունվարի 19-ին Դուբայում (ԱՄԷ):
Ցուցակում ընդգրկված են 15 մասնագետներ՝ Կարլո Անչելոտի (Ռեալ Մադրիդ), Միկել Արտետա (Արսենալ), Ռոբերտո Դե Զերբի (Բրայթոն), Լուիս դե լա Ֆուենտե (Իսպանիա), Ջոնաթան Ժիրալդես (Բարսելոնա), Խոսեպ Գվարդիոլա (Մանչեսթեր Սիթի), Սիմոնե Ինձագի (Ինտեր), Մարսել Կոլեր (Ալ-Ահլի, Կահիրե), Ստեֆանո Պիոլի (Միլան), Լիոնել Սկալոնի (Արգենտինայի հավաքական), Լուչիանո Սպալետի (Նապոլի / Իտալիայի հավաքական), Ալեսանդրո Սպունյա (Ռոմայի կանանց հավաքական), Թոմաս Տուխել (Բավարիա), Սարինա Ուիգման (Անգլիայի կանանց հավաքական), Չավի (Բարսելոնա)։
Անչելոտին բոլորից հաճախ է հաղթել Globe Soccer Awards մրցանակը, քան մյուսները՝ 2 անգամ (երկու անգամն էլ «Ռեալի» ղեկին):