Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Վարազդատ Հարոյանը և Ուգոչուկվու Իվուն չեն մեկնի Խորվաթիա՝ Եվրո-2024-ի ընտրական փուլի խաղին: Այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ մեր ընտրանու ավագը բաց կթողնի հանդիպումը ընտրական փուլում ստացած 5-րդ դեղին քարտի, իսկ Իվուն՝ Ուելսի դեմ խաղում ստացած վնասվածքի պատճառով: