Ֆուտբոլի առաջիկա Աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղում Սենեգալի հավաքականը սեփական հարկի տակ ընդունել էր Հարավային Սուդանի ընտրանուն։
Առաջին տուրի շրջանակում կայացած խաղում տանտերերը հաղթեցին 4-0 հաշվով։
Գոլերով աչքի ընկան Սարը, Կամարան, ինչպես նաև դուբլ ձևակերպեց Մանեն։
ՀԱՀ-ի հավաքականը 2-1 հաշվով հաղթել է Բենինին, իսկ Տանզանիայի հավաքականը 1-0 հաշվով հաղթել է Նիգերին։























































