FourFourTwo-ն հերթական վարկանիշն է հրապարակել։ Այս անգամ բրիտանական կայքը նշել է 1990-ականների լավագույն պաշտպաններին։
Առաջին տեղը զբաղեցրել է Իտալիայի հավաքականի լեգենդ Պաոլո Մալդինին։
Երկրորդ տեղում է մեկ այլ իտալացի՝ Ֆրանկո Բարեզին։ Լավագույն եռյակը եզրափակել է Ֆրանսիայի հավաքականի նախկին խաղացող Մարսել Դեսային։
Վարկանիշային աղյուսակում են նաև Ռոնալդ Կումանը, Ռոբերտո Կառլոսը, Կաֆուն, Թոնի Ադամսը, Ալեսանդրո Կոստակուրտան, Լիլիան Թյուրամը և Յուրգեն Կոլերը:























































