Հարավային Կորեայի հավաքականի և անգլիական «Տոտենհեմի» հարձակվող Սոն Հին Մինը հայտնել է, որ պատրաստ է խաղալ ազգային հավաքականում՝ նույնիսկ եթե վնասվածք ստանա։
«Մենք թիմ ենք կազմում Աշխարհի առաջնության համար, ուստի ես չեմ կարող հրաժարվել խաղալուց միայն այն պատճառով, որ ցավ եմ զգում:
Եթե ես այլևս ֆիզիկապես չկարողանամ վազել, ապա ոչինչ չեմ կարող անել դրա դեմ: Բայց, եթե կարող եմ անգամ քայլել, ապա պետք է 100%-ով նվիրվեմ թիմին։
Հիմա լավ եմ, չեմ սիրում ձմռանը խաղադաշտում պառկել.․․ Այդ պահին ես ոչ մի անհանգստություն չզգացի (Աշխարհի առաջնության ընտրական փուլի Սինգապուրի հավաքականի հետ այսօրվա խաղում Սոնը վնասվածք ստացավ, բայց կարողացավ շարունակել խաղալ): Ոչ միայն ես, այլ նաև բոլոր խաղացողները թեթև վնասվածքներ են ստանում, բայց դեռ շարունակում են հանդես գալ ազգային հավաքականում»,- Սոնի խոսքերն է մեջբերում լրագրող Սունգմո Լին։























































