Աֆրիկայում մեկնարկել է ֆուտբոլի առաջիկա Աշխարհի առաջնության որակավորման խմբային փուլը։
A խմբի խաղում Եգիպտոսի հավաքականը սեփական հարկի տակ 6-0 հաշվով հաղթեց Ջիբութիի ընտրանուն։ Տանտերերի կազմում պոկեր ձևակերպեց Մոհամեդ Սալահը։
C խմբի խաղում Նիգերիան սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 1-1 հաշվով ավարտեց հանդիպումը Լեսոթոյի հետ։
G խմբում Ալժիրի հավաքականը հաղթեց Սոմալիին 3-1 հաշվով, իսկ Մոզամբիկի հավաքականը հաղթեց Բոթսվանային 3-2 հաշվով։























































