«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան , «Sky Sports»-ի փորձագետ Գարի Նևիլը կարծում է, որ Լոնդոնի «Արսենալն» ի վիճակի է այս մրցաշրջանում նվաճել առաջնության չեմպիոնի տիտղոսը:
«Կարծում եմ՝ «Արսենալը» կարող է հաղթել Պրեմիեր լիգան: Չնայած ոչ այնքան լավ մեկնարկին, նրանք կվերադառնան այնպիսի ֆուտբոլ ցուցադրելուն, ինչպիսին մենք տեսանք նախորդ մրցաշրջանում: Այն, որ նրանք մի փոքր ավելի վատ են սկսել մրցաշրջանը, ես դա ոչ մի կերպ վատ չեմ համարում, նրանք այնքան էլ հեռու չեն առաջատարից («Մանչեսթեր Սիթի»- խմբ): «Արսենալում» ինձ անհանգստացնում է կենտրոնական հարձակվողի դիրքը. ինձ դուր են գալիս Գաբրիել Ժեզուսը և Էդի Նկետիան, բայց ինձ համար նրանք երկրորդ և երրորդ համարներն են, նրանց առաջին համարն է պետք», — Նևիլի խոսքերն է մեջբերում Liverpool Echo-ն:
Այս մրցաշրջանի 12 տուրերից հետո «Արսենալը» զբաղեցնում է Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը՝ առաջատար «Մանչեսթեր Սիթիին» զիջելով մեկ միավորով։
























































