«Ուրարտուի» կիսապաշտպան Սերգեյ Մկրտչյանի մոտ, որը գտնվում էր վերականգնողական փուլում, ախտորոշվել է խաչաձև առաջնային կապանի վնասվածքի կրկնություն։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ֆուտբոլիստը վիրահատվել է հոկտեմբերի սկզբին։
Նշվում է, որ ապաքինման համար կպահանջվի 4-6 ամիս։