Հայաստանի Պրեմիեր լիգայում երեկ ավարտվեց 17-րդ տուրը։ Այս տուրից հետո մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել «Փյունիկը»։
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն ունի 45 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Արարատ-Արմենիան» 35 միավորով երկրորդ տեղում է, «Նոան» 33 միավորով՝ երրորդ, իսկ լավագույն քառյակը եզրափակում է «Ուրարտուն»՝ իր ակտիվում ունենալով 31 միավոր։
ՀՊԼ․ Մրցաշարային աղյուսակը 17-րդ տուրից հետո
1․ «Փյունիկ» – 45 միավոր
2․ «Արարատ-Արմենիա» – 35
3․ «Նոա» – 33
4․ «Ուրարտու» – 31
5․ «Ալաշկերտ» – 29
6․ «Արարատ» – 20
7․ ԲԿՄԱ – 16
8․ «Վեստ Արմենիա» – 13
9․ «Շիրակ» – 12
10․ «Վան» – 11