Նորվեգիայի առաջնության 28-րդ տուրի խաղում «Բոդյո-Գլիմտը» սեփական հարկի տակ հաղթեց «Օլեսունդին»՝ 1-0։
Թիմը վաստակել է 67 միավոր և մրցաշրջանի ավարտից երկու տուր առաջ դարձել առաջնության հաղթող։
Ամենամոտ հետապնդողը՝ «Բրանն» է, որն ունի 58 միավոր։
«Բոդյո-Գլիմտը» երրորդ անգամ դարձավ Նորվեգիայի չեմպիոն։ Թիմը նախկինում հաղթել էր մրցաշարում 2020 և 2021 թվականներին:























































