Հայաստանի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում «Ալաշկերտը» հյուրընկալվել էր «Արարատին»։ Հանդիպումն ավարտվեց «Ալաշկերտի» հաղթանակով՝ 1։0 հաշվով։
Խաղի միակ գոլն առաջին կեսի վերջնամասում խփեց հյուրերի ֆուտբոլիստ Լևան Կուտիալան՝ հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածը։
«Ալաշկերտը» 29 միավորով 5-րդ տեղում է։ «Արարատը» վաստակած 20 միավորով 6-րդն է։