Հայաստանի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի շրջանակում «Վանը» Չարենցավանի քաղաքային մարզադաշտում ընդունել էր «Ուրարտուին»։
Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2-2 հաշվով։
Տանտերերի կազմում աչքի են ընկել Բոնիֆեյսը և Բուհարին, իսկ հյուրերի կազմում՝ Ջիկիան (11մ) և Էդուարդոն։ Մրցավարի ավելացված ժամանակում «Ուրարտուի» պաշտպան Եվգենի Ցիմբալյուկի և կիսապաշտպան Մարկոս Ժունիորի միջև վիճաբանություն տեղի ունեցավ և երկու ֆուտբոլիստներն էլ կարմիր քարտ ստացան։ Խաղավերջում խաղադաշտից հեռացվեց նաև տանտերերի ֆուտբոլիստ Օկորոնկվոն։
«Վանն» այս խաղից հետո 11 միավորով 10-րդ տեղում է մրցաշարային աղյուսակում։ «Ուրարտուն» 31 միավոր է վաստակել և 4-րդ տեղում է։