Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ հաղթել է «Վալենսիային» Իսպանիայի առաջնության 13-րդ տուրի խաղում 5-1 հաշվով։
Մադրիդցիների կազմում դուբլի հեղինակ դարձան Վինիսիուս Ժունիորը և Ռոդրիգոն: Եվս մեկ գոլ խփեց Դանիել Կարվախալը:
88-րդ րոպեին հյուրերի կազմում մրցակցի դարպասը գրավեց Ուգո Դուրոն։
Մադրիդի «Ռեալն» ունի 32 միավոր և Լա Լիգայում զբաղեցնում է երկրորդ տեղը։ «Վալենսիան» 9-րդ տեղում է (18 միավոր):