Մինչև ձմեռային տրանսֆերային պատուհանի փակվելը «Տորպեդոյի» կազմը համալրել են երկու աֆրիկացի ֆուտբոլիստներ: Այս մասին հայտնում է Առաջին խումբը ներկայացնող ակումբի մամուլի քարտուղարությունը:
Տոգոյի Մ-17 և Մ-20 հավաքականների նախկին կիսապաշտպան, 21-ամյա Կոջո Ալեքսը մինչև «Տորպեդո» տեղափոխվելը հանդես էր գալիս Գանայի առաջատար ակումբներից մեկում` «Ասանտե Կոտոկոյում»:
Նիգերիացի 21-ամյա հարձակվող Օլուեբուբե Օնուոհան խաղում էր տեղի RTW թիմում:
Հիշեցնենք` «Տորպեդոն» Առաջին խմբի առաջնության 20 տուրից հետո մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականն է զբաղեցնում` իր ակտիվում ունենալով 21 միավոր: