ՀՊԼ 16-րդ տուրում «Նոան» ընդունել էր «Արարատ-Արմենիային» և նվազագույն հաշվով հաղթանակ տարավ։
Հանդիպման հաշիվը բացվեց 19-րդ րոպեին․ տանտերերի կազմում աչքի ընկավ Էդգար Մովսեսյանը, որի գոլը դարձավ միակը այս խաղում։
72-րդ րոպեին երկրորդ դեղին քարտով հեռացվեց հյուրերի ֆուտբոլիստ Նոնդին։
Այս խաղից հետո «Նոան»33 միավորով շրջանցեց մրցակցին՝ հայտնվելով 2-րդ տեղում, իսկ «Արարատ-Արմենիան» 32 միավորով 3-րդն է։