Մյունխենի «Բավարիան» ամենաարդյունավետ թիմն է թոփ-5 լիգաներում այս պահի դրությամբ։ Տուխելի թիմը 38 գնդակ է խփել Բունդեսլիգայի 10 տուրերի խաղերում։
«Բավարիան» և «Բայերը» միակ թիմերն են, որն այս պահի դրությամբ խփել է 30 և ավել գոլ։ Հատկանշական է, որ ամենաարդյունավետ թիմերի եռյակը եզրափակում է «Ժիրոնան»։
Ամենաարդյունավետ թիմերը թոփ-5 լիգաներում․
1․ Բավարիա – 38 գոլ
2․ Բայեր – 30 գոլ
3. Ժիրոնա – 29 գոլ
4․ Մանչեսթեր Սիթի – 28 գոլ
5-7․ Ինտեր – 27 գոլ
5-7․ Շտուտգարտ – 27 գոլ
5-7․ Նյուքասլ – 27 գոլ
8-10․ Ատլետիկո – 26 գոլ
8-10․ ՊՍԺ – 26 գոլ
8-10․ Աստոն Վիլա – 26 գոլ
11-12․ Լայպցիգ – 25 գոլ
11-12․ Մոնակո – 25 գոլ
























































