Պորտուգալիայի հավաքականի և «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իր 44-րդ գոլը խփեց 2023 թվականին։
Սաուդյան Արաբիայի առաջնության 12-րդ տուրի «Ալ-Խալիջի» դեմ խաղում (2-0) «Ալ-Նասրի» հարձակվողը բացել է հաշիվը:
Սա Ռոնալդուի 44-րդ գոլն է ակումբի և Պորտուգալիայի հավաքականի կազմում 2023 թվականին։
Նա այս ցուցանիշով հավասարվեց «Մանչեսթեր Սիթիի» և Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդին։























































