«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Սաուդյան Արաբիայի առաջնության 12-րդ տուրի խաղում գոլի հեղինակ է դարձել «Ալ-Խալիջիի» դեմ խաղում (2-0):
Հարկ է նշել, որ այս գոլը պորտուգալացի հարձակվողի 400-րդ գոլն է բոլոր մրցաշարերում ֆուտբոլիստի՝ 30-ամյակը լրանալուց հետո:
Կրիշտիանուն Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբի կազմը համալրել է 2023 թվականի հունվարին։
Սաուդյան Արաբիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը անցկացրել է 11 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։























































