Բրազիլական «Ֆլումինենսեն» 2023 թվականի Լիբերտադորեսի գավաթի եզրափակչում լրացուցիչ ժամանակում 2-1 հաշվով հաղթեց արգենտինական «Բոկա Խունիորսին»: Հանդիպումը կայացել է Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» մարզադաշտում։
Հաշիվը 36-րդ րոպեին Կենոյի փոխանցումով բացեց «Ֆլումինենսեի» արգենտինացի հարձակվող Գերման Կանոն։ 72-րդ րոպեին «Բոկա Խունիորսը» հավասարեցրեց հաշիվը։ Քրիստիան Մեդինայի փոխանցումից գոլի հեղինակ է դարձել պերուացի պաշտպան Լուիս Ադվինկուլան։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1 հաշվով:
Լրացուցիչ ժամանակում միակ գոլը 99-րդ րոպեին Կենոյի փոխանցումից խփեց փոխարինման դուրս եկած հարձակվող Ջոն Քենեդին։
«Ֆլումինենսեն» իր պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Լիբերտադորեսի գավաթը։























































