Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվել էր «Ռեալ Սոսիեդադին»։ Հանդիպումն ավարտվեց կատալոնական թիմի հաղթանակով՝ 1։0 հաշվով։
Խաղի միակ գոլը 90+4-րդ րոպեին խփեց Ռոնալդ Արաուխոն։
Արսեն Զախարյանը «Ռեալ Սոսիեդադի» հայտացուցակում էր, սակայն չմասնակցեց խաղին։
«Բարսելոնան» 27 միավորով 3-րդ տեղում է։ «Ռեալ Սոսիեդադը» 19 միավորով 5-րդն է։
























































