Արգենտինայի հավաքականի և ամերիկյան «Ինտեր Մայամի» ակումբի հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է կատալոնական «Բարսելոնա» իր վերադարձի հավանականության մասին։
«Ես կարող էի վերադառնալ «Բարսա», բայց դա տեղի չունեցավ։ Մտածում էի վերադառնալ այնտեղ և կարիերաս ավարտել այս ակումբի մարզաշապիկով։ Բայց դա անհնար էր․․․»,- արգենտինացի հարձակվողի խոսքերն է փոխանցում Lequipe-ը։
Մեսսին նաև ասել է, որ չի պատրաստվում ձմռանը վարձավճարով տեղափոխվել այլ ակումբ։
Հիշեցնենք, որ Մեսսին կատալոնական գրանդի սան է։ Արգենտինացին «Բարսելոնայի» գույները պաշտպանել է 2005-ից 2021 թվականներին։