«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին ասել է, որ այս տարի Սաուդյան Արաբիայից և Եվրոպայից շատ ակումբներ ցանկանում էին ձեռք բերել իրեն։
«Այս տարի ես բազմաթիվ առաջարկներ ունեի, այդ թվում՝ եվրոպական մի քանի ակումբներից և Սաուդյան Արաբիայից:
Բայց ես և իմ ընտանիքը որոշեցինք գալ Մայամի, և մենք գոհ ենք այս որոշումից, մեզ լավ ենք զգում այստեղ»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն՝ մեջբերելով L’Équipe-ին։
Հիշեցնենք, որ արգենտինացի հարձակվողը «Ինտեր Մայամի» է տեղափոխվել այս ամառ՝ ազատ գործակալի կարգավիճակով։
























































