Ուրուգվայցի հայտնի կենտրոնական հարձակվող Լուիս Սուարեսը կարիերան կշարունակի ամերիկյան MLS-ում։
Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, փորձառու հարձակվողը աշխատանքային պայմանագիր կկնքի «Ինտեր Մայամիի» հետ։
Սուարեսի պայմանագիրը Ֆլորիդայի ակումբի հետ նախատեսված կլինի մեկ տարով՝ մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։ «Ինտեր Մայամիում» նա կվերամիավորվի Լիոնել Մեսսիի, Ժորդի Ալբայի և Սերխիո Բուսկետսի հետ, որոնց հետ խաղացել է կատալոնական «Բարսելոնայում»:
Ներկայումս 36-ամյա ուրուգվայցին հանդես է գալիս Բրազիլիայի առաջնությունում՝ «Գրեմիոյի» կազմում։