Միրչա Լուչեսկուն հայտարարել է Կիևի «Դինամոյի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին։ Այս մասին 78-ամյա մասնագետը հայտարարել է Ուկրաինայի առաջնության 13-րդ տուրի՝ 0-1 հաշվով պարտությամբ ավարտված «Շախտյորի» հետ հանդիպումից հետո։
«Այսօր ես չեմ ուզում խոսել խաղի մասին: Ուզում եմ ասել, որ 15 տարի նվիրել եմ ուկրաինական ֆուտբոլին։ Այստեղ ես որոշեցի ավարտել կարիերաս։ Սա վերջին խաղն էր։
Ես հրաժեշտ տվեցի իմ խաղացողներին, նաև «Շախտյորի» խաղացողներին։ Շնորհակալություն բոլորին: Ես կցանկանայի այլ կերպ ավարտել, բայց ամեն ինչ ավարտվում է՝ իմ ֆուտբոլային կարիերան, իմ սերը, իմ կյանքը։ Ամեն ինչ ունի սկիզբ և վերջ»,- ասել է Լուչեսկուն:
Հիշեցնենք, որ Կիևի «Դինամոն» այժմ Ուկրաինայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է յոթերորդ տեղը՝ 10 խաղում վաստակելով 16 միավոր։
Միրչա Լուչեսկուն նախկինում աշխատել է նաև որպես ուկրաինական «Շախտյորի» գլխավոր մարզիչ՝ ակումբը գլխավորելով 2004-ից 2016 թվականներին։ Լուչեսկուն ունի 35 տիտղոս՝ որպես մարզիչ։ Այս ցուցանիշով նրանից առաջ են միայն սըր Ալեքս Ֆերգյուսոնն ու Պեպ Գվարդիոլան։