IDBank Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Ուրարտուն» սեփական հարկի տակ ընդունել է «Վեստ Արմենիային» և հանդիպման վերջին վայրկյաններին բաց թողել հաղթանակը:
Հանդիպման հաշիվը խաղի 36-րդ րոպեին բացել է տանտերերի 25-ամյա ռուս հարձակվող Արտյոմ Մաքսիմենկոն՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոցը: Հյուրերը պատասխան գնդակը խփել են միայն 90+2-րդ րոպեին: Աչքի է ընկել ռուս հարձակվող Զախար Տարասենկոն: 7 րոպե անց հյուրերը խփել են հաղթական գնդակը. Արամ Լոռեցյանն է հաղթանակ պարգևել իր թիմին:
Այս հանդիպումից հետո «Վեստ Արմենիան» իր միավորների թիվը հասցրել է 10-ի և ՀՊԼ մրցաշարային աղյուսակի 9-րդ տեղում է: «Ուրարտուն» 27 միավորով 4-րդ տեղում է: