Հայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի շրջանակում այսօր կայացավ «Փյունիկ»-«Վան» հանդիպումը։
Հանդիպումն ավարտվեց «Փյունիկի» հաղթանակով՝ 6-0 հաշվով։
Եղիշե Մելիքյանի թիմի կազմում դուբլ ձևակերպեց Օտուբանջոն, ևս մեկական գոլ խփեցին Հենդրիկսը, Մարմենտինին, Հարությունյանն ու Վարդանյանը։
Այս խաղից հետո «Փյունիկը» շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ իր ակտիվում ունենալով 39 միավոր։ «Վանը» 7 միավորով 10-րդն է մրցաշարային աղյուսակում։
























































