«Գրեմիոյի» և Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը մոտ է «Ինտեր Մայամի» տեղափոխվելուն, որտեղ խաղում են «Բարսելոնայի» նախկին թիմակիցներ Լիոնել Մեսսին, Սերխիո Բուսկետսը և Խորդի Ալբան։
Ինչպես հայտնում է El Pais-ը, Լուիս Սուարեսը նամակներ է փոխանակել «Ինտեր Մայամիի» ներկայացուցիչների հետ։
36-ամյա հարձակվողին կառաջարկվի մեկ տարվա պայմանագիր՝ որոշակի պայմանների կատարման դեպքում երկարաձգելու հնարավորությամբ: Սպասվում է, որ Սուարեսը կմեկնի Մայամի դեկտեմբերին, երբ նա իրավունք կստանա պայմանագիր կնքել նոր ակումբի հետ որպես ազատ գործակալ:
Ավելի վաղ «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն հաստատել էր, որ ամերիկյան ակումբը հետաքրքրված է Սուարեսով, ում պայմանագիրը «Գրեմիոյի» հետ ավարտվում է 2024 թվականի հունվարի 1-ին։
























































