Աֆրիկյան ֆուտբոլի կոնֆեդերացիան (CAF) հրապարակել է 30 ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր հավակնում են մայրցամաքի 2023 թվականի լավագույն ֆուտբոլիստի մրցանակին։
Ցանկում, ի թիվս այլոց, ընդգրկվել են Սերու Գուիրասին (Գվինեա, Շտուտգարտ), Մոհամեդ Սալահը (Եգիպտոս, Լիվերպուլ), Աշրաֆ Հակիմին (Մարոկկո, ՊՍԺ), Սոֆյան Ամրաբատը (Մարոկկո, Մանչեսթեր Յունայթեդ), Յասին Բունուն (Մարոկկո, Ալ-Հիլալ), Վիկտոր Օսիմենը (Նիգերիա, Նապոլի), Սադիո Մանեն (Սենեգալ, Ալ-Նասր):
Այս և այլ անվանակարգերում հաղթողները հայտնի կդառնան դեկտեմբերի 11-ին։
2022 թվականին Մանեն ճանաչվել է Աֆրիկայի տարվա լավագույն ֆուտբոլիստ։