«Ալ Հիլալի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարն այս մրցաշրջանում այլևս խաղադաշտ դուրս չի գա։
Ինչպես հայտնում է Globo-ն, ծնկի վիրահատությունից հետո ֆուտբոլիստի ապաքինումը կտևի մոտ 10 ամիս։
Բրազիլացին վնասվածք էր ստացել ազգային հավաքականի կազմում հոկտեմբերի 17-ին Ուրուգվայի հետ ԱԱ-ի ընտրական փուլի խաղում։ Նրա մոտ ախտորոշվել է խաչաձև կապանների պատռվածք։ Աղբյուրի տեղեկություններով՝ հարձակվողը վիրահատության կենթարկվի հաջորդ հինգշաբթի։
Նեյմարն «Ալ Հիլալ» է տեղափոխվել օգոստոսին ՊՍԺ-ից 90 միլիոն եվրոյի դիմաց, նոր թիմի կազմում դարձել է մեկ գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։