Շախմատի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻԴԵ-ն, հրապարակել է դասակարգման հերթական աղյուսակները։ Տղամարդկանց ցանկում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ:
Ամենաբարձր հորիզոնականն ունի Հայկ Մարտիրոսյանը, որը առաջադիմել է և 40-րդ տեղից բարձրացել 34-րդ հորիզոնական: Նա ունի 2708 միավոր:
Գաբրիել Սարգսյանը 2686 միավորով զբաղեցնում է 48-րդ տեղը: Հրանտ Մելքումյանը ընթանում է 94-րդ (2650), իսկ Կարեն Գրիգորյանը` 97-րդ (2646) հորիզոնականում:
Առաջատարը նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կարլսենն է՝ 2829 միավոր: ԱՄՆ-ն ներկայացնող շախմատիստ Լևոն Արոնյանը նահանջել է և այժմ գտնվում է 23-րդ տեղում:
Կանանց դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ: Էլինա Դանիելյանը 2413 միավորով 43-րդն է, Լիլիթ Մկրտչյանը՝ 64-րդը (2387), Աննա Սարգսյանը՝ 83-րդը (2364), Մարիամ Մկրտչյանը՝ կիսում է 99-101 տեղերը (2347)։ Վարկանիշի առաջատարը Չինաստանը ներկայացնող Հու Յիֆանն է։