Ասիական ֆուտբոլի կոնֆեդերացիան (AFC) ներկայացրել է AFC-ի 2023 թվականի անձնական մրցանակների հավակնորդներին, հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը։
Միջազգային մակարդակով Ասիայի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները երեքն են։
Հավակնորդների ցանկում ընդգրկվել են․
«Պորտուի» և Իրանի հավաքականի հարձակվող Մեհդի Տարեմին
«Բավարիայի» և Հարավային Կորեայի հավաքականի պաշտպան Կիմ Մին Ջեն
«Բրայթոնի» և Ճապոնիայի հավաքականի վինգեր Կաուրո Միտոման