Սաուդյան Արաբիայի գավաթի 1/8 եզրափակիչի խաղում «Ալ Ֆատեհը» սեփական հարկի տակ ընդունել էր «Ալ Շաբաբին»։
Հանդիպումն ավարտվել է հյուրերի հաղթանակով՝ 2-1 հաշվով։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել էր 1-1 հաշվով, իսկ հաղթական գոլը հյուրերը խփել են լրացուցիչ ժամանակում։
«Ալ Ֆատեհի» կազմում գոլով աչքի է ընկել Քրիստիան Տելոն, իսկ հյուրերի կազմում դուբլ է ձևակերպել «Ատլետիկոյի» նախկին ֆուտբոլիստ Կարասկոն։
Տանտերերի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանը։
























































