Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին կարծում է, որ ութերորդ «Ոսկե գնդակը» վերջինը կլինի իր կարիերայում։
Արգենտինացի հարձակվողն այս մրցանակը ստացել է երկուշաբթի Փարիզում։
«Կարծում եմ՝ սա իմ վերջին «Ոսկե գնդակն» է։ Ուրախ եմ, որ հասել եմ ամեն ինչի, և որ միակ խաղացողն եմ, ով 8 «Ոսկե գնդակ» է նվաճել», — Մեսսիի խոսքերն է մեջբերում Get French Football News-ը՝ հղում անելով L’Equipe-ին։
Այս մրցանակի քանակով պատմության երկրորդ լավագույն ֆուտբոլիստը Կրիշտիանու Ռոնալդուն է։ Պորտուգալացին հինգ անգամ արժանացել է այս մրցանակին։