«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին իր 8-րդ «Ոսկե գնդակը» ստանալուց հետո պատասխանել է այն հարցին, թե արդյոք իրեն համարում է ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողը։
«Չգիտեմ՝ լավագույնն եմ պատմության մեջ, թե ոչ։ Ես այդ հարցը չեմ տալիս և դա ինձ չի հետաքրքրում։
Երբ մարդիկ ասում կամ ակնարկում են, որ ես կարող եմ լինել լավագույնների թվում, դա արդեն նվեր է ինձ համար։ Սա առանձնահատուկ բան է:
Բոլորը ֆուտբոլ են խաղում։ Բոլորը մանկուց ցանկանում են պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալ։ Երբ ինձ ասում են, որ կարող եմ լինել լավագույնների թվում, ես շատ հպարտ եմ»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում TyC Sports-ը։
























































